Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ դեբատների ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ից դժգոհությունը չպետք է դառնա բլոկից դուրս գալու պատճառ՝ նշելով, որ այլապես Մեծ Բրիտանիան կվերածվի փոքր Անգլիայի՝ գրում է The Independent-ը։
«Ես անհանգստանում եմ, որ եթե մենք դուրս գանք, մեր տնտեսությունը կտուժի, մենք կկորցնենք հասանելիությունը մեզ համար կենսական կարևոր շուկային: Կարծում եմ, որ բրիտանացիների համար ճիշտ է պայքարել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի համար, այլ ոչ թե ընդունել փոքր Անգլիայի մասին Նայջել Ֆարաջի առաջարկը»,- ասել է վարչապետը։
Նրա կարծիքով՝ երկրի անդամակցության հատուկ պայմանների մասին ԵՄ-ի հետ պայմանավորվածությունները դրական կազդեն զարգացման վրա և թույլ կտան ստանալ լավագույնը «երկու աշխարհներից»: